loading...

Փափուկ և ձեռքերին չկպչող խմոր` կարկանդակներ և պիցցա պատրաստելու համար



Դիտումներ ` 1568
Փափուկ և ձեռքերին չկպչող խմոր` կարկանդակներ և պիցցա պատրաստելու համար

  • 4 բաժակ ալյուր,

  • 2 ճաշի գդալ շաքարավազ ,

  • 1/2 թեյի գդալ աղ,

  • 2 ճաշի գդալ արևածաղկի ձեթ,

  • 500 մլ կաթ (կարող է լինել ինչպես տաք, այնպես էլ օգտագործել սառը, արդյունքը նույն է )

  • 11 գրամ չոր խմորիչ



Պատրաստման եղանակը Խառնել բոլոր բաղադրիչները, մինչև միատարր զանգված դառնա: Ստացված զանգվածը դնել տոպրակի մեջ և տեղափոխել սառնարան 2 ժամով: Երկու ժամ անց հանել սառնարանից, թեթև գլորել ալյուրի մեջ, բաժանել փոքրիկ գնդիկների, բացել գնդիկները գրտնակով և մեջը դնել խճողակ (ըստ Ձեր ցանկության) և տապակել բուսական յուղի մեջ: Պիցցայի համար խմորը բաժանալ Ձեր նախընտրած մեծության և գրտնակել, վրան ձեթ քսել, մայոնեզի և տոմատի խառնուրդ: Լցնել Ձեր ցանկացած մթերքները: Թխել ջեռոցում մոտ 20 րոպե:

Источник:՝ https://xohanoc.am/hy/post/papuk-dzerqerin-chkpchox-xmor
© https://xohanoc.am

loading...

Փակել